«Էվերթոնը» Ռաֆայել Բենիտեսին հեռացնելուց հետո նոր գլխավոր մարզիչ է փնտրում։
Թեկնածուներից մեկը «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն է։ Այս մասին հաղորդում է Sky Sports-ը։
Մարզչին պաշտոնական առաջարկ դեռ չի եղել, բայց «Էվերթոնի» սեփականատեր Ֆարհադ Մոշիրին դիտարկում է նման հնարավորություն։
Նրան հետաքրքրող մյուս թեկնածուն «Պորտուի» և «Ֆեներբահչեի» նախկին մարզիչ Վիկտոր Պերեյրան է։