Ֆուտբոլում հաջողության հասնելու կարևոր գրավականներից է ամուր պաշտպանությունը: Արդյունք ապահովում են խփած գնդակները, իսկ դարպասի անառիկությունը վստահություն է ներշնչում հարձակվողներին և փլեյմեյքերներին:
Ներկայացնում ենք այս մրցաշրջանում դեռևս ամենաքիչ գնդակ բաց թողած թիմերին:
1-ին հորիզոնականում հոլանդական «Այաքսն» է: Տեն Հագի թիմն անցկացրած 19 խաղում բաց է թողել չնչին` 4 գնդակ: Նիդերլանդների առաջնությունում «Այաքսի» խփած և բաց թողած գնդակների տարբերությունը կազմում է +55: Համեմատության համար այս ցուցանիշով 2-րդը` «Ֆեյենորդն» է, որի մոտ այն կազմում է +24: Այստեղ զարամանալին այն է, որ «Այաքսը» նման թվերով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը, 1 միավորով զիջելով ՊՍՎ-ին, որի գնդակների տարբերությունը` +23 է:
Ցուցակում 2-րդ դիրքը պորտուգալական «Սպորտինգինն» է: Պորտուգալիայի գործող չեմպիոնները 18 խաղում ընդունել են 10-ը գնդակ: Լիսաբոնական ակումբը ներքին առաջնությունում գտնվում է 2-րդ հորիզոնականում, գնդակների +24 տարբերությամբ: Վերջինս 3 միավոր է զիջում առաջատար «Պորտուին»:
Եռյակը եզրափակում են ավստրիական «Զալցբուրգը» և «Պորտուն»: Երկու թիմն էլ, 18 խաղում 12 անգամ հանել է գնդակը սեփական դարպասի միջից: Ավստրիացիներն ունեն խփած և բաց թողած գնդակների +30, իսկ «վիշապները»` +36 տարբերություն:
Մյուս հորիզոնականները.
5. «Մանչեսթեր Սիթի» 22 խաղ- 13 գոլ
6. «Սևիլիա» 20 խաղ- 13 գոլ
7. «Նապոլի» 21 խաղ- 15 գոլ
8. «Վուլվերհեմփթոն» 20 խաղ- 15 գոլ
9. «Բենֆիկա» 18 խաղ- 16 գոլ
10. ԲԿՄԱ 18 խաղ- 16 գոլ