«Էվերթոնը» հայտարարել է գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնում Դանքան Ֆերգյուսոնի նշանակման մասին։
Առաջիկա խաղերին նա կգլխավորի թիմը։ Նրան կօգնեն Լեյթոն Բեյնսն ու Ջոն Էբրելը, ինչպես նաև դարպասապահների մարզիչ Ալան Քելին։
Ֆերգյուսոնը «Էվերթոնում» հանդես է եկել 1994-1998 թթ․ և 2000-2006թթ․։
Շոտլանդացի մասնագետն արդեն կատարել է «Էվերթոնի» գլխավոր մարզչի պարտականությունները 2019 թվականին Մարկ Սիլվայի հեռացումից հետո։
Լիվերպուլը ներկայացնող ակումբը գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի հեռացման մասին հայտարարեց հունվարի 16-ին։