ՀՖՖ հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հյուրընկալել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադիր անդամներին՝ Սլավա Սարգսյանին, Սլավա Ղազարյանին և Էմին Բաղյանին: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ մեդալներ է հանձնել հիմնադիր անդամներին և շնորհավորել նրանց ՀՖՖ հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ։
«Քանի որ ՀՖՖ առաջին նախագահ Նիկոլայ Ղազարյանը վատառողջ է և չէր կարող ներկա գտնվել միջոցառմանը, Արմեն Մելիքբեկյանը և ՀՖՖ նախագահի խորհրդական Խորեն Հովհաննիսյանն այցելեցին նրա բնակարան, շնորհակալություն հայտնեցին լեգենդար ֆուտբոլիստին մեր ֆուտբոլում ունեցած անգնահատելի ներդրման համար և նրան հանձնեցին ՀՖՖ ոսկե մեդալ»,- գրում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Մանրամասները՝ ՀՖՖ TV տեսանյութում։