Աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը մեկնաբանել է պատմության մեծագույն խաղացողի կոչման համար պայքարը, որն ընթանում է իր, Ռոջեր Ֆեդերերի և Նովակ Ջոկովիչի միջև։ Երեքն էլ նվաճել են 20-ական «Մեծ սաղավարտի» տիտղոս:
«Ձեռքը սրտիս դնեմ և մի բան կասեմ: Ես հասկանում եմ այս ամբողջ ֆիլմը մեծագույնի մասին, որը «նկարահանվում» է հենց հիմա: Բայց ես ապրում եմ իմ կյանքով, և իմ առօրյա հոգսերի մեջ չի մտնում պատմության մեջ լավագույնը լինելու ցանկությունը։
Այնպես եղավ, որ երեք հոգի, որոնք հասել են պատմական նվաճումների և միաժամանակ խաղում են։ Եվ եթե ինչ-որ մեկը վերջում ամենաշատը շահի, ապա հիանալի կլինի:
Մենք գերազանցեցինք սպասելիքները, իրականացրինք մեր մանկության երազանքները՝ բավականին մեծ տարբերությամբ։ Եվ ես շատ գոհ եմ ինձ հետ կատարվածից։
Այնպես չէ, որ չեմ ուզում շարունակել հաճույք ստանալ աշխատանքից, բայց հուսահատ ցանկություն չունեմ լինել ամենաշատ «Մեծ սաղավարտի» մրցաշար հաղթած թենիսիստը:
Եթե ստացվի, լավ է: Բայց իմ երջանկությունը կախված չէ նրանից, թե մեզանից ով ավելի շատ տիտղոս կնվաճի` ես, Նովակը, թե Ռոջերը: Պարզապես պատրաստվում եմ շարունակել վայելել կարիերաս», իսպանացի թենիսիստի խոսքերն է փոխանցում eurosport.com-ը: