Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին դարձել է իտալացի առաջին մարզիչը, որը նվաճել է Իսպանիայի Սուպերգավաթը:
Մրցաշարի եզրափակչում «Ռեալը» հաղթեց Բիլբաոյի «Աթլետիկին» և հասցրեց Անչելոտիին այս յուրահատուկ նվաճմանը:
Իտալացի մասնագետը «Ռեալի» մարզչական ղեկին նվաճել է 5 գավաթ` Չեմպիոնների լիգա, Իսպանիայի գավաթ, Ուեֆայի Սուպեր գավաթ, Աշխարհի ակումբային առաջնության հաղթող և արդեն իսկ Իսպանիայի Սուպերգավաթ: