Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման նվաճեց իր պրոֆեսիոնալ կարիերայի 28-րդ տիտղոսը։
Նախօրեին աստղային խաղացողը «սերուցքայինների» հետ նվաճել է Իսպանիայի Սուպերգավաթը` մրցաշարի եզրափակչում հաղթելով Բիլբաոյի «Աթլետիկին» (2-0):
34-ամյա հարձակվողը Մադրիդի «Ռեալի» կազմում 20 տիտղոս ունի, «Լիոնի» կազմում՝ 7 և Ֆրանսիայի հավաքականի՝ 1 տիտղոս։
28 տիտղոսը նոր ռեկորդ է ֆրանսիացի խաղացողների շրջանում: Բենզեման գերազանցեց Թիերի Անրիի (27) ցուցանիշը։