Ինսայդեր Ռուդի Գալետին գրել է, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էդեն Ազարը վերջապես որոշել է՝ որտեղ կշարունակի կարիերան։
Աղբյուրի տեղեկություններով՝ մարզիկը պատրաստվում է տեղափոխվել իր նախկին թիմ՝ Լոնդոնի «Չելսի»։
«Սերուցքայինների» ղեկավարությունն իր հերթին ամեն ինչ կանի, որպեսզի այս տրանսֆերը կայանա։
Այս մրցաշրջանում մադրիդյան թիմի կազմում Ազարը մասնակցել է 16 հանդիպման և կատարել 2 գոլային փոխանցում։