Միլանի «Ինտերի» 32-ամյա կիսապաշտպան Իվան Պերիշիչը կարիերան կարող է շարունակել «Չելսիում»: Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն անձամբ հետաքրքրված է խորվաթ ֆուտբոլիստին ձեռք բերելու հնարավորությամբ, քանի որ կարծում է՝ նա կարող է ուժեղացնել թիմի կազմն ու անհրաժեշտության դեպքում խաղալ ցանկացած եզրում: Այս մասին հայտնում է The Mirror-ը:
Պերիշիչի պայմանագիրն «Ինտերի» հետ ավարտվում է այս տարվա ամառը, իտալական ակումբը բաց է առաջարկների համար: Խորվաթ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են ԱՊԼ-ի այլ ակումբներ, բայց «Չելսին» նրա համար առաջնային տարբերակ է հանդիսանում:
Ընթացիկ մրցաշրջանում Իվան Պերիշիչը «Ինտերի» կազմում բոլոր մրցաշարերում 26 հանդիպման է մասնակցել: Նա 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: Transfermarkt-ը ֆուտբոլիստին 10 մլն եվրո է գնահատում: