Երեկ Ռաֆայել Բենիտեսին պաշտոնանկ արած «Էվերտոնը» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելու համար հրավիրել է Ժոզե Մոուրինյուին։
Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ պորտուգալացի մասնագետը, ով այժմ գլխավորում է «Ռոման», հրաժարվել է գլխավորել անգլիական ակումբը։
Հիշեցնենք, որ «Էվերտոնը» Բենիտեսին պաշտոնանկ անելու մասին հայտարարեց կիրակի օրը՝ հունվարի 16-ին: Այս պահին «Էվերտոնը» գտնվում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականում։