Կամերունում ընթացող Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության երկրորդ տուրում Գաբոնի հավաքականը ոչ-ոքի խաղաց Գանայի ընտրանու հետ:
Հաշիվը բացեցին Գանայի ֆուտբոլիստները: 18-րդ րոպեին աչքի ընկավ Անդրե Այուն: Հիմնական ժամանակի ավարտից 2 րոպե առաջ Ալեվինան խփեց պատասխան գոլը:
Այս խաղից հետո Գաբոնը 4 միավորով C խմբի 2-րդ տեղում է: Գանան 3-րդն է 1 միավորով: