«Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Լուիշ Նանին մոտ է «Վենեցիայի» հետ պայմանագիր կնքելուն։
Ըստ Ջանլուկա Դի Մարցիոյի՝ փորձառու վինգերը ժամանել է Իտալիա՝ բուժզննում անցնելու համար, որից հետո մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը պայմանագիր կկնքի Ա Սերիայի ներկայացուցչի հետ։
Նշենք, որ Նանին արդեն Իտալիայում խաղալու փորձ ունի. ֆուտբոլիստը «Լացիոյի» կազմում անցկացրել է 18 հանդիպում, որոնցում երեք անգամ կարողացել է գոլերի հեղինակ դառնալ։
Պորտուգալացին ներկայումս առանց ակումբի է՝ 2021 թվականի նոյեմբերին «Օրլանդո Սիթիից» հեռանալուց հետո։