«Նապոլիի» հարձակվող Դրիս Մերտենսը հայտնվել է «Բարսելոնայի» դիտակետում, հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնցաիները բելգիացուն տեսնում են որպես Լյուկ դե Յոնգին փոխարինող։
Կատալոնական ակումբը ցանկանում է ձեռք բերել 34-ամյա ֆուտբոլիստին մրցաշրջանի ավարտից հետո, երբ նա դառնա ազատ գործակալ։
Այս մրցաշրջանում Մերտենսը «Նապոլիի» կազմում անցկացրել է 19 հանդիպում և դարձել 7 գոլի հեղինակ։ Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 5 մլն եվրո։