«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի պատրաստվում ավարտել ֆուտբոլիստի կարիերան, հայտնում է ESPN-ը:
«Այժմ ինձ թվում է, թե ընդամենը 30 տարեկան եմ. ես հոգում եմ իմ ֆիզիկական և մտավոր առողջության մասին:
Ես ուզում եմ խաղալ մինչև 42 տարեկան: Տեսնենք՝ կարո՞ղ եմ այդքան երկար մրցակցել 20 տարեկանների հետ»,- ասել է պորտուգալացին։
19 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 31 միավոր, իսկ Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում թիմը զբաղեցնում է յոթերորդ տեղը։
ՄՅՈՒ-ն ԱՊԼ-ի առաջիկա տուրում արտագնա խաղում կհանդիպի «Աստոն Վիլայի» հետ․ հանդիպումը կկայանա հունվարի 15-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Աստոն Վիլայի» հաղթանակը գնահատում է 3,05 գործակցով, ոչ-ոքին՝ 3,50, իսկ ՄՅՈՒ-ի հաղթանակը՝ 2,45։