Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է Իսպանիայի առաջնության կոմերցիոն հաջողությունների մասին.
«Բացարձակ թվով Պրեմիեր լիգայի եկամուտը ներքին շուկայում ավելի բարձր է հեռուստատեսային իրավունքների շնորհիվ։ Միջազգային շուկայում մենք փակել ենք բացը, իսկ ներքին շուկայում դա հնարավոր չէ բնակչության թվի տարբերության պատճառով։
Հարաբերական առումով մեր լիգան ամենաեկամտաբերն է աշխարհում։ Մեր թոփ-ակումբները չեն կորցրել իրենց մրցունակությունը անգլիականների համեմատ։
«Աթլետիկոն» և մի քանի այլ թիմեր առաջիկա տարիներին կհասնեն եկամուտների նույն մակարդակին, ինչ Պրեմիեր լիգայի հինգերորդ ակումբը», — Տեբասի խոսքերն է մեջբերում AS-ը: