«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Պատրիս Էվրան խոսել է կորոնավիրուսի համավարակի մասին.
«Մենք չափազանց շատ ենք խոսում այդ մասին: Նույնիսկ եթե դու վթարի ես ենթարկվում, նրանք ասում են, որ դու մահացել ես կորոնավիրուսից:
Ինձ համար դա քաղաքականություն է: Ցանկանում են մարդկանց կառավարել վախի միջոցով»,- Էվրայի խոսքերն է փոխանցում BFM TV-ն: