Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն Բրազիլիայում կարիերան շարունակելու մի քանի տարբերակ ունի:
Ինչպես տեղեկացնում է AS-ը, 33-ամյա ֆուտբոլիստին հայրենիք են ցանկանում վերադարձնել «Ֆլումինենսեն», «Բոթաֆոգոն» և «Պալմեյրասը»:
Ամռանը Մարսելոն կդառնա ազատ գործակալ։ Ըստ աղբյուրի՝ հավանականություն կա, որ այս մրցաշրջանի վերջում նա նաև կարող է ավարտել ֆուտբոլիստի կարիերան։
Իսպանական ակումբը դեռ մտադիր չէ երկարաձգել Մարսելոյի հետ պայմանագիրը։