Ֆրանսիացի պաշտպան Լյուկ Դինը հեռացել է «Էվերթոնից» և տեղափոխվել «Աստոն Վիլա»: Այս մասին հայտնում է բիրմինգհեմյան ակումբի մամուլի ծառայությունը։ Գործարքի մանրամասները չեն հաղորդվում։
«Հենց որ հնարավորություն ընձեռվեց ձեռք բերել Լյուկին, մենք օգտվեցինք այդ հնարավորությունից: Հունվարին նման ֆուտբոլիստ ձեռք բերելը հիանալի համալրում է մեր թիմի համար։
Նրա հայտնվելը ոգևորեց բոլորին թիմում»,- ասել է գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը:
Լուկա Դինը «Աստոն Վիլլայում» կխաղա 27 համարի ներքո:
Welcome to Aston Villa, @LucasDigne. pic.twitter.com/7ytUV2Wn2M
— Aston Villa (@AVFCOfficial) January 13, 2022