Գերմանացի մասնագետ Դանիել Ֆարկեն պաշտոնապես դարձել է «Կրասնոդարի» գլխավոր մարզիչը։ Նրա հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նրա օգնականը կլինի Էդմունդ Ռիմերը, իսկ մարզչական շտաբին կմիանան նաև Քրիստոֆեր Ջոնն ու Քրիս Դոմոգալլան։
Հիշեցնենք, որ Ֆարկեն «Նորվիչի» գլխավոր մարզչի պաշտոնը լքել էր նախորդ տարվա նոյեմբերին։ Գերմանացի մասնագետը թիմը գլխավորում էր 2017 թվականից։
Մարզիչը Անգլիայի երկրորդ ուժեղագույն դիվիզիոնից՝ Չեմպիոնշիփից, երկու անգամ «Նորվիչին» դուրս է բերել Անգլիայի Պրեմիեր լիգա։