«Նյուքասլը» հայտարարել է նոր ֆուտբոլիստի տեղափոխության մասին։ Թիմի նորեկը հարձակվող Քրիս Վուդն է, ում վերջին ակումբը «Բարնլին» էր։
Նորզելանդացի հարձակվողի հետ պայմանագիրը նախատեսված է 2,5 տարով։ Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հրապարակվում։
30-ամյա հարձակվողը կարող է իր նորամուտը նշել «Նյուքասլի» կազմում շաբաթ օրը կայանալիք «Ուոթֆորդի» դեմ խաղում: Վուդն ընտրել է 20 համարը։
Նորզելանդացին «կաչաղակների» երկրորդ նորեկն է․ ավելի վաղ Կիրան Տրիպյերը «Նյուքասլ» է տեղափոխվել «Աթլետիկոյից»: