Մյունխենի «Բավարիան» շարունակում է իր կազմը համալրել երիտասարդ հեռանկարային ֆուտբոլիստներով։
Այս անգամ գերմանական գրանդի կազմը կհամալրի դանիական «Միդտյուլանդի» կիսապաշտպան Ջոնաթան Ասպ Յենսենը, ով համարվում է Դանիայի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկը:
Դանիական Tipsbladet ռեսուրսի համաձայն՝ ակումբները համաձայնության են եկել 15-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ, ով սկզբում կմիանա գերմանական գրանդի երիտասարդական թիմին։
Կիսապաշտպանը մասնակցել է Դանիայի մինչև 16 տարեկանների հավաքականի չորս հանդիպման՝ դառնալով երեք գոլի հեղինակ։