«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է Իտալիայի Սուպերգավաթի եզրափակչում «Ինտերից» կրած պարտությունը (1:2): Հաղթական գոլը ներաձուրիները խփեցին 121-րդ րոպեին։
«Սա իսկական խաղ էր, լավ փորձություն մեզ համար՝ հասկանալու, թե որտեղ ենք գտնվում: Ցավոք, երբեմն թվում է, թե ֆուտբոլը սատանան է հորինել։
Մենք միամիտ սխալ թույլ տվեցինք, երբ մնացել էր հինգ վայրկյան, բայց խաղացինք այս պահին Իտալիայի ուժեղագույն թիմի դեմ և մի քանի հնարավորություն ունեցանք՝ շատ քիչ հնարավորություն տալով մրցակցին։
Պարտությունը ցավալի է, բայց մենք պետք է օգտագործենք այդ զայրույթը Ա Սերիայի, Իտալիայի գավաթի և Չեմպիոնների լիգայի համար»,- ասել է Ալեգրին Sport Mediaset-ին: