«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատասխանել է ակումբի գլխավոր մարզչի պաշտոնակատար Ռալֆ Ռանգնիկի աշխատանքի մասին.
«Այն ժամանակից ի վեր, ինչ նա 5 շաբաթ առաջ եկավ, նա շատ բան փոխեց: Բայց նրան ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի իր գաղափարները հասցնի ֆուտբոլիստներին: Սրա համար ժամանակ է անհրաժեշտ, բայց ես հավատում եմ, որ նա լավ աշխատանք է կատարում:
Մենք գիտենք, որ լավագույն ֆուտբոլը չենք ցուցադրում, բայց շատ խաղեր ունենք, որոնք պետք է բարելավենք: Կարծում եմ՝ նրա գալուց հետո մենք ավելի լավն ենք դարձել որոշ հարցերում, բայց նրան ժամանակ է անհրաժեշտ: Հեշտ չէ փոխել ֆուտբոլիստների մենթալիտետը և այն, թե նրանք ինչպես են խաղում, մշակույթն ու համակարգը: Ես հավատում եմ, որ նա մտադիր է դա անել»,- Ռոնալդուի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:
Հիշեցնենք՝ 2021 թվականի նոյեմբերի 29-ին «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց Ռանգնիկի՝ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը գլխավոր մարզչի պաշտոնակատար նշանակվելու մասին:
ՄՅՈՒ-ն 19 խաղից հետո 31 միավոր է վաստակել ու ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականն է զբաղեցնում: