Չորեքշաբթի օրը՝ հունվարի 12-ին, կայացավ Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակչի «Տոտենհեմ» — «Չելսի» պատասխան հանդիպումը։ «Չելսին »արտագնա հաղթանակ տարավ 1-0 հաշվով (առաջին խաղում՝ 2-0)։
Թոմաս Տուխելի՝ «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց արդեն 350 օր է անցել։ Այս ընթացքում գերմանացի մասնագետը լոնդոնյան ակումբին դուրս է բերել Չեմպիոնների լիգայի, Անգլիայի գավաթի և Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչ:
«Չելսիի» պատմության մեջ ոչ մի մասնագետ նման արդյունքի չի հասել այսքան կարճ ժամանակահատվածում։
Հավելենք, որ Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության եզրափակչում ակումբը կհանդիպի «Լիվերպուլ»-«Արսենալ» զույգի հաղթողի հետ։