Հայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան հոսպիտալացվել է Միլանի հիվանդանոցներից մեկը, նա վիրահատվել է, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Ինչպես նշվում է, 54-ամյա Ռայոլային վիրահատել են չորեքշաբթի առավոտյան և նա կմնա հսկողության տակ։
Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալբերտո Զանգրիլոն ասել է, որ վիրահատությունը վաղուց էր պլանավորված։ Ռայոլայի վիճակի և վիրահատության բնույթի մանրամասները չեն նշվում։
Ռայոլայի հաճախորդների թվում են համաշխարհային ֆուտբոլի բազմաթիվ աստղեր, այդ թվում՝ Հենրիխ Մխիթարյանը, Զլատան Իբրահիմովիչը, Էրլինգ Հոլանդը, Պոլ Պոգբան, Մարկո Վերատին, Մաթիյս դե Լիգտը: