Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում այսօր մեկնարկել է գեղասահքի Եվրոպայի առաջնությունը։
Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը կարճ ծրագրում զբաղեցրեց 19-րդ հորիզոնականը և կմասնակցի ազատ ծրագրին։
Կարճ ծրագրում առաջին երեք հորիզոնականները զբաղեցրին Ռուսաստանի ներկայացուցիչները։
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությանը, Սլավիկից բացի, Հայաստանը կներկայացնի նաև Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ զույգը։