«Արսենալի» նախկին խաղացող Պերի Գրովսը խոսել է այն մասին, թե ինչպես է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ազդում «Մանչեսթեր Յունայթեդի» խաղի վրա։
–Ի՞նչ կանեիք առաջին հերթին, եթե Ձեզ հրավիրեին «Մանչեսթեր Յունայթեդ»:
-Ես կհամոզվեի, որ Կրիշտիանու Ռոնալդուն այնտեղ չլինի։ Ես կհանեի նրան, քանի որ նա ավելի մեծ է, քան ցանկացած մարզիչ, որը գալիս է «Մանչեսթեր Յունայթեդ»։ Ասենք Պոչետինոն նշանակված է։ Իսկ Ռոնալդուն Պոչետինոյից մեծ կլինի։ Բայց խաղացողը չի կարող մարզչից բարձր լինել:
Ռոնալդուն գոլեր կխփի, բայց եթե ուզում ես առաջադիմել, ժամանակակից ֆուտբոլ խաղալ բարձր ինտենսիվությամբ և պրեսինգ ցույց տալ, ապա դա Կրիշտիանուի մասին չէ։
Պետք է հստակ պատկերացում և փիլիսոփայություն ունենալ, պետք է իմանալ, թե ուր է գնում ակումբը: Կարծում եմ՝ ՄՅՈւ-ի ղեկավարությունը հպարտություն դրսևորեց։ Մենք «Յունայթեդն» ենք, կարող ենք գնել լավագույն խաղացողներին։ Նրանց պետք չէր Սանչոն, նրանց պետք չէր Ռոնալդուն։ Դա ունայնության ժեստ էր։ Նրանք փազլի բոլոր կտորներն ունեն, բայց դրանք իրար չեն կարողանում միացնել»,- ասել է Գրովսը Talk Sport-ին: