«Պորտուի» կիսապաշտպան Խեսուս Կորոնան կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Սևիլիան»։ Ըստ աղբյուրի՝ մեքսիկացին արդեն իսկ համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերն անդալուսական ակումբի հետ, մնում է՝ թիմերը վերջնական համաձայնության գան։
29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 22 միլիոն եվրո։ Կորոնան 2015 թվականից է հանդես գալիս «Պորտուի» կազմում և այս ընթացքում անցկացրած 286 խաղում դարձել է 31 գոլի և 69 գոլային փոխանցման հեղինակ։