«Ինտերի» նախկին կիսապաշտպան Խուան Սեբաստյան Վերոնը խոսել է միլանյան թիմի՝ գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի օրոք գրանցած առաջընթացի մասին.
«Ինտերն» անհավանական բաներ է անում, նրանք արժանիորեն գլխավորում են Ա Սերիան՝ 20 խաղից միայն մեկում պարտվելով: Սա պատահականություն չէ: Նրանք փոխեցին մարզչին և նույնիսկ չզգացին դա. նույնիսկ ավելի լավը դարձան: Ոչ ոք չնկատեց Լուկակուի հեռանալը, քանի որ թիմը միասնական է, գումարած՝ նրանք լավ խաղացողների ձեռք բերեցին:
Ինձագին հասունացել է և անհրաժեշտ փորձ է ձեռք բերել «Լացիոյի» գլխավոր մարզչի պաշտոնում: Դժվար է թոփ-ակումբ մարզելը, բայց նրա մոտ ամեն ինչ այնքան հեշտ է ստացվում: Դեռ կլինեն դժվար ժամանակներ, տեսնենք՝ «Ինտերը» հետագայում ինչպես կխաղա, բայց մենք արդեն կարող ենք ասել, որ Ինձագին բարելավեց Կոնտեի «Ինտերը»: Ավելի շատ գնդակին տիրում և քիչ հակագրոհներ»,- Վերոնի խոսքերն է փոխանցում Corriere dello Sport-ը: