«Դինամոյի» կիսապաշտպան Դանիլ Ֆոմինը կարող է տեղափոխվել «Վեսթ Հեմ» կամ «Նյուքասլ», հաղորդում է Ռուսաստանի հավաքականի նախկին մամուլի խոսնակ Իլյա Կազակովը։
Ըստ աղբյուրի, FM Sports Agency-ն հետևել է 24-ամյա ռուսաստանցու ելույթներին, երբ նա դեռ հանդես էր գալիս «Կրասնոդարի» երկրորդ թիմում:
Հետագայում կիսապաշտպանի վերաբերյալ տվյալները փոխանցվել են Պրեմիեր լիգայի երկու ակումբներին։
Այս մրցաշրջանում Ֆոմինը «Դինամոյի» կազմում անցկացրած 19 խաղում դարձել է 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։