Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ԿԳՄՍ-ի հետ զրույցում խոստովանել է՝ միշտ երազել է ֆուտբոլիստ դառնալու մասին:
«Շատ ճկուն էի, ծնողներս որոշեցին ինձ տանել մարմնամարզության. անկեղծ լինեմ, չէի ցանկանում հաճախել, նույնիսկ հիշում եմ՝ լացելով էի գալիս, բայց կարծում եմ՝ ոչ մի երեխա էլ չի ցանկանում չարչարվել, այնպես որ երբեմն չպետք է նայես երեխայի կամակորություններին:
Երազում էի ֆուտբոլիստ դառնալու մասին: Հիմա, երբ առիթ է լինում, երբ ստացվում է, անպայման խաղում եմ. ոչ միայն ֆուտբոլ, նաև թենիս, վոլեյբոլ: Ես, առհասարակ, սպորտ շատ եմ սիրում: Դիտել չեմ սիրում, բայց զբաղվել սիրում եմ: Նույնիսկ մարմնամարզությանն այդքան չեմ հետևում հեռուստացույցով»,- ասել է Արթուր Դավթյանը: