«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին անցած տարվա մայիսին կարող էր գլխավորել Մադրիդի «Ռեալը», բայց որոշել է վերադառնալ թուրինյան ակումբ.
«Ալեգրիին մեկ քայլ էր բաժանում «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց: Ամեն ինչ արդեն պատրաստ էր, մնում էր միայն, որ նա ստորագրի պայմանագիրը, բայց նա նախընտրեց վերադառնալ «Յուվենտուս»,- իտալացի մասնագետի գործակալի խոսքերն է փոխանցում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Թվիթերի իր էջում:
Ա Սերիայի ընթացիկ առաջնության 21 տուրից հետո «Յուվենտուսը» 38 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում: Ա Սերիայի առաջատարը «Ինտերն» է, որը 20 խաղից հետո 49 միավոր ունի իր ակտիվում:
Հունվարի 12-ին «Յուվենտուսն» ու «Ինտերը» կմրցեն միմյանց հետ Իտալիայի Սուպերգավաթի համար խաղում: Հանդիպման մեկնարկը 00:00-ին է: