Ռուսաստանը ներկայացնող թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ադելաիդայում (Ավստրալիա) ընթացող մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Երկրորդ շրջանի խաղում նա հաղթեց իտալացի Ջանլուկա Մաջերիին՝ 7:5, 6:3: Հանդիպումը տևել է 1 ժամ 10 րոպե։
Մրցաշարի կիսաեզրափակիչի ուղեգրի համար Խաչանովը կպայքարի ֆրանսիացի Արթուր Ռինդերկնեխի հետ, ով երկրորդ շրջանում 5:7, 6:3, 6:2 հաշվով հաղթեց կորեացի Կվոն Սուն Վուին:
Բացի այդ, քառորդ եզրափակիչ դուրս եկավ նաև խորվաթ Մարին Չիլիչը: Երկրորդ շրջանի փուլում նա 7:6 (8:6), 6:2 հաշվով հաղթեց իսպանացի Խաումե Մունարին։