«Յուվենտուսը» շարունակում է նոր ֆուտբոլիստ փնտրել հարձակման գիծն ուժեղացնելու համար, հայտնում է Sky Sport Italia-ն: Թուրինյան ակումբի համար առաջնահերթ տարբերակը «Զենիթի» հարձակվող Սերդար Ազմունն է։
Աղբյուրի համաձայն, եթե «Յուվենտուսին» չհաջողվի պայմանագիր կնքել պետերբուրգյան ակումբի ֆուտբոլիստի հետ, ակումբի ղեկավարությունը կանցնի «Բարսելոնայի» խաղացող Մեմֆիս Դեպայի տարբերակին։
Ավելի վաղ իտալական լրատվամիջոցները հայտնում էին, որ «Զենիթը» կարող է բաժանվել իր հարձակվողից 20 միլիոն եվրոյի դիմաց։
Նշվում էր նաև, որ ֆրանսիական «Լիոնը» ևս հավակնում է իրանցու տրանսֆերին։