Կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյուն պաշտոնապես ներկայացվել է որպես «Աստոն Վիլայի» ֆուտբոլիստ և ընտրել է խաղային համար։
Կոուտինյուն «Բարսելոնայից» վարձավճարով տեղափոխվել է «Աստոն Վիլա» մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը։ 29-ամյա խաղացողի հետ պայմանագիրը ներառում է բիրմինգհեմյան ակումբի կողմից ամբողջական տրանսֆերի գնման տարբերակ։ Այս մրցաշրջանում Կոուտինյուն Իսպանիայի առաջնությունում «Բարսայի» կազմում անցկացրել է 12 խաղ, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ։