«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչի «Բարսելոնայի» դեմ խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։ Մասնագետի խոսքերը փոխանցել է AS-ը։
-Չավիի գլխավորությամբ «Բարսելոնան» Ձեզ ավելի՞ է դուր գալիս։
-Այն ինձ դուր է գալիս, որովհետև Չավին հստակ գիտի, թե ինչ խաղ է ուզում տեսնել։ Նրանք խաղերի լավ շարք ունեցան։ Նրա գաղափարներով թիմն ավելի լավը կդառնա։
-Առաջնությունում 17 միավորի տարբերությունն արտացոլո՞ւմ է թիմերի մակարդակների միջև տարբերությունը։
-Խաղը սկսվում է 0-0 հաշվից։ Սկզբում հաշիվը հավասար է լինելու, «Կամպ Նոուում» էլ էր այդպես, երբ Չավին «Բարսայում» չէր։