«Ռոմայի» մամուլի ծառայությունը հաղորդել է թիմում կորոնավիրուսով վարակվածության նոր դեպքի մասին։
Ակումբը պնդում է, որ թեստի դրական արդյունք գրանցվել է լիարժեք չափաբաժնով պատվաստված ֆուտբոլիստ։ Նրա անունը, սակայն չի հաղորդվում։
Նշվում է, որ ֆուտբոլիստն ախտանշաններ չունի և ինքնամեկուսացել է։ «Ռոման» առողջապահական համապատասխան մարմիններին տեղեկացրել է դեպքի մասին։