Կամերունում ընթացող Աֆրիկական ազգերի գավաթի խաղարկության առաջին տուրում Ալժիրի ու Սիեռա Լեոնեի հավաքականները գոլազուրկ ոչ-ոքի խաղացին։
Սիեռա Լեոնեի դարպասապահ Մոհամեդ Կամարան 7 սեյվ արեց խաղի ընթացքում ու իր դարպասն անառիկ պահեց։
Ինչպես հաղորդում է Opta Sports-ը՝ Կամարան առանց բաց թողած գնդակների սեյվերի լավագույն արդյունքն է ցույց տվել Աֆրիկայի Գավաթում 2015-ից ի վեր։
Կամարան հանդիպման լավագույն խաղացողի մրցանակի է արժանացել ու այն ստանալիս չի կարողացել զսպել արցունքները։