Մադրիդի «Ռեալի» և բրազիլացի նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսը պատմել է, թե ով է իր սիրելի անգլիացի ֆուտբոլիստը։
«Ջոն Թերի, հիանալի ավագ: Իհարկե, Լեմպարդն ու Ջերարդը նույնպես փայլուն են, բայց Թերին առանձնանում է: Անգլիացիներից շատերը կարող էին խաղալ Բրազիլիայում, բայց ամենակարևորը բրազիլացի խաղացողների աճն է:
Ինձ շատ է դուր գալիս անգլիական ֆուտբոլը։ Ինձ դուր է գալիս մթնոլորտն ու խաղացողների մակարդակը։ Անգլիական ֆուտբոլը` անգլիական ֆուտբոլ է։ Անգլիայի առաջնությունը` լավագույններից մեկն է աշխարհում», Կառլոսի խոսքերն է մեջբերում Sportbible-ը։
Հիշեցնենք, որ Ռոբերտո Կառլոսն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել «Ինտերում», «Ռեալում», «Ֆեներբախչեում», «Անժիում» և բրազիլական մի շարք ակումբներում։