«Գոլդեն Սթեյթի» աստղային խաղարկող Սթիվ Կարին GQ-ին տված հարցազրույցում պատասխանել է սոցցանցերում երկրպագուների հարցերին:
Երկրպագուներից մեկը հարցրել է, թե արդյոք կրկնակի MVP-ն հավատո՞ւմ է, որ «գոլդեն Սթեյթը» իր և Քևին Դյուրանտի հետ կհաղթի 1996 թվականի լեգենդար «Բուլզին» տեսական յոթ խաղի եզրափակիչ շարքում:
«Անկասկած: Հասկանալի է, որ մենք չենք իմանա պատասխանը, բայց եթե մեզ թղթի վրա համեմատեք նրանց հետ, ապա ինձ դուր են գալիս մեր շանսերը։ Ես կասեի, որ մենք նրանց կհաղթեինք վեց խաղում»,- ասել է Կարին:
2017-18 մրցաշրջանում «Գոլդեն Սթեյթը» եզրափակիչ շարքում 4:0 հաշվով ջախջախել էր «Քլիվլենդին» և դարձել NBA-ի չեմպիոն: