«Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Ջոն Բարնսը կարծում է, որ «Լիվերպուլը» պետք է ձեռք բերի «Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեին:
24-ամյա ֆրանսիացու պայմանագիրն ուժի մեջ է մինչև այս ամառ, և առայժմ կողմերը չեն կարողանում պայմանավորվել դրա երկարաձգման շուրջ։
«Դեմբելեն ֆանտաստիկ ձեռքբերում կլինի, եթե նրա ֆիզիկական վիճակը նորմալ լինի: Չգիտեմ, թե ինչ վիճակում է նա, բայց պրոֆիլը լավ կհամապատասխանի «Լիվերպուլին»: Նա արագ է, կտրուկ, հմուտ և ագրեսիվ է գնդակով:
Սա հենց այն է, ինչ պետք է Լիվերպուլի առջևի եռյակին: Նա կատարյալ փոխարինող կլինի Մանեի և Սալահի համար: Երկուսն էլ շուտով 30 տարեկան կլինեն: Դեմբելեն դեռ երիտասարդ է:
Սա պարզապես ժամանակավոր ստորագրություն չի լինի։ Ես նրան տեսնում եմ նույն կերպ, ինչպես Ժոտային, ով կարող է խաղալ Ֆիրմինոյի կամ Մանեի փոխարեն, եթե նրանք վնասվածք ունեն կամ վատ հանդես գան: Պարզապես մակարդակից ելնելով, Դեմբելեն հիանալի ձեռքբերում կլինի»,- ասել է Բարնսը BonusCodeBets.co.uk-ին տված հարցազրույցում: