«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է թուրինյան թիմի հարձակվող Ֆեդերիկո Կյեզայի վնասվածքը։
«Խոսել եմ Ֆեդերիկոյի հետ խաղից հետո ու երեկ առավոտյան։ Ցավում եմ նրա ու իտալական ֆուտբոլի համար, բայց այդպես լինում է։ Նա երիտասարդ է ու վերականգնվելու ժամանակ ունի։ Նա իրեն լավ է զգում, հոգեբանական առումով լավ վիճակում է։ Հիմա թիմում յուրաքանչյուրը պիտի ավելի շատ աշխատի»,- մարզչի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։
Հիշեցնենք, որ Ֆեդերիկո Կյեզան ձախ ոտքի վնասվածք էր ստացել և փոխարինվել «Ռոմայի» դեմ Ա Սերիայի 21-րդ տուրի խաղի 32-րդ րոպեին։