Նախկին ձյուդոիստ, բելգիացի քաղաքական գործիչ Ժան Մարի Դեդեքերը, ով նախկինում եղել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի անդամ, խոսել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարի մասին։
«Մարդիկ անընդհատ նվնվում են Ազարի հետ կապված: Բայց նա ուղղակի գեր տղա է, ով գիրացել է փողի և համակարգի պատճառով: Ես դեռ տեսնում եմ, թե ինչպես են նրան փոխարինում Բելգիայի հավաքականի խաղում, իսկ հետո նա լքում է մարզադաշտը և համբուրգեր ուտում։ Ինձ համար նա արդեն մարզիկ չէ։ Այդուհանդերձ, այդպիսի մարդն ամեն օր հայտնվում է լուրերի վերնագրերում:
Բելգիան հաջողություն չի ունենա Քաթարում. մի քանի ֆուտբոլիստներ արդեն մոտ են կարիերան ավարտելուն։ Նույնիսկ դե Բրույնեն պետք է պայքարի կազմում իր տեղի համար: Նույնը կարելի է ասել Լուկակուի ու Մերտենսի մասին։
Սա ծերացող սերունդ է։ Եվ Մարտինեսը, այդ ջենթլմեն մարզիչը, նույնպես մոտենում է Բելգիայի հավաքականի հետ աշխատելու ավարտին: Տեսնում եք, թե որքան հոգնած է նա հոգեբանորեն։ Հուսով եմ, որ սխալվում եմ, բայց ես այլևս չեմ հավատում Բելգիայի հավաքականին»,- մեջբերում է քաղաքական գործչին Sport Voetbal Magazine-ը: