«Սպարտակի» պաշտպան Սամուել Ժիգոն հայտնվել է «Ռոմայի» հետաքրքրությունների ոլորտում, հաղորդում է Transfermarketweb-ը։
28-ամյա ֆրանսիացուն հավակնում են նաև «Մարսելը», «Սենտ Էտյենը» և «Տորինոն»:
Ժիգոյի պայմանագիրը «Սպարտակի» հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը։
Ընթացիկ մրցաշրջանում «Ռոման» 21-րդ տուրից հետո 32 միավորով զբաղեցնում է 7-րդ տեղը։