Ա Սերիայի 21-րդ տուրում «Տորինոն» 4-0 հաշվով ջախջախեց «Ֆիորենտինային»։
Թուրինցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Յոսիպ Բրեկալոն, մեկական անգամ էլ աչքի ընկան Վիլֆրիդ Սինգոն և Անտոնիո Սանաբրիան։
«Տորինոն» վաստակեց 28 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը։ «Ֆիորենտինան» 32 միավորով 6-րդ տեղում է։