«Ուրարտու-2»-ը նոր գլխավոր մարզիչ ունի։ Այդ պաշտոնում նշանակվել է Տիգրան Առաքելյանը։ Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Մասնագետն «Ուրարտուում» է 2011 թվականից։ Այս ընթացքում նա մարզչական գործունեություն է ծավալել ակումբի ակադեմիայում, «Ուրարտուի» գլխավոր և երկրորդ թիմերում։
Նշվում է, որ այսուհետ Առաքելյանը կգլխավորի «Ուրարտու-2»-ը, իսկ նրա օգնականի պարտականությունները կկատարի Հակոբ Քելեմյանը։
«Ուրախ եմ, որ ինձ վստահվեց թիմը գլխավորելու այս պատասխանատու աշխատանքը։ Մեր նպատակն է բարձրակարգ ֆուտբոլիստներ պատրաստել հետագայում գլխավոր թիմում ընդգրկվելու համար։ Մեծ աշխատանք է անհրաժեշտ, ինչը պետք է անենք մեր ամբողջ թիմով, հուսով եմ կհասնենք ցանկալիին», — ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում նշել է Առաքելյանը։