«Չելսին» պատրաստ է վաճառել հարձակվող Ռոմելու Լուկակուին։ El Nacional-ի տեղեկացմամբ՝ լոնդոնյան ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը դժգոհ է բելգիացու սկանդալային հարցազրույցից, որի ժամանակ նա սեր է խոստովանել «Ինտերին» ու հույս հայտնել վերադառնալ միլանյան ակումբ։
«Չելսին» 2021-ի ամռանը «Ինտերին» 115 մլն եվրո էր վճարել Լուկակուի տրանսֆերի համար։
Համաձայն շշուկներին՝ Աբրամովիչը համաձայնություն է տվել Ռոմելուի վաճառքին, եթե լոնդոնյան ակումբը կարողանա հետ բերել ֆուտբոլիստի վրա ծախսած փողի մեծ մասը։ Հարձակվողի ծառայություններով հետաքրքրվում է ՊՍԺ-ն։