Կամերունում ընթացող Աֆրիկական ազգերի գավաթի խաղարկությունում Սենեգալի հավաքականը 1-0 հաշվով հաղեց Զիմբաբվեին։
Հանդիպման միակ գոլը մրցավարի կողմից ավելացված 7-րդ րոպեին 11-մետրանոց հարվածով խփեց «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն։
B խմբի մյուս խաղում երեկոյան՝ ժամը 20։00-ին տեղի կունենա Գվինեա-Մալավի հանդիպումը։
Նույն ժամին կկայանան նաև C խմբի երկու հանդիպումները։ Մարոկկոն կմրցի Գանայի հետ, իսկ Կոմորյան Կղզիներն ուժերը «կչափի» Գաբոնի ընտրանու դեմ խաղում։