Ճապոնացի կիսապաշտպան Սինձի Կագավան դարձել է բելգիական «Սենտ-Տրյուդենս» ակումբի ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է ակումբւ մամուլի ծառայությունը։
2022 թվականի հունվարի սկզբին հայտնի դարձավ, որ հունական ՊԱՕԿ-ը խզել է պայմանագիրը 32-ամյա ֆուտբոլիստի հետ, իսկ ինքը՝ Կագավան, ներողություն է խնդրել թիմի երկրպագուներից՝ նրանց սպասելիքները չարդարացնելու համար։
Սինձի Կագավան «Ցերեզո Օսակայի» սան է, որտեղից 2010 թվականին տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիա»։
2012 թվականին կիսապաշտպանին ձեռք է բերել «Մանչեսթեր Յունայթեդը», որտեղ նա անցկացրել է երկու մրցաշրջան, որից հետո վերադարձել է դորտմունդյան ակումբ։ Ճապոնացու նախավերջին ակումբը եղել է «Սարագոսան», որը նա լքել է 2020 թվականի հոկտեմբերին։