Հակունա՜-մատատա՜․ Աֆրիկայում մեկնարկել է ֆուտբոլային տոնը — Armsport.am
12.05.25
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    🎥 Նապոլին կարևոր միավորներ կորցրեց՝ ոչ-ոքի խաղալով Ջենոայի հետ

    Հանսի Ֆլիկը՝ Բարսելոնայի հաղթանակի և պաշտպանական խնդիրների մասին

    Ավելի շատ մտածում եմ չօգտագործված պահերի, քան խփած գոլերի մասին․ Ռաֆինյա

    Չպետք է մոռանալ, որ հինգ պաշտպան բացակայում էր․ Անչելոտի

    Յամալը մեկնաբանել է Ռեալի նկատմամբ տարած հաղթանակը

    🎥 Ինտերը 2 անպատասխան գնդակ ուղարկեց Տորինոյի դարպասը

    🎥 Մարտական ոչ-ոքի Էնֆիլդում․ Լիվերպուլ — Արսենալ՝ 2:2

    Հայտնի է, թե երբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Թենիս․ Ծաղկաձորում ITF-ի միջազգային մեծ մրցաշար կանցկացվի

      Քննադատելու փոխարեն, աշխատանք փնտրեք․ Օսական հրապարակում է արել

      Աշխարհի առաջին ռակետը՝ Մադրիդի մրցաշարի հաղթող

      Մադրիդի մրցաշարի այսօրվա հանդիպումները հետաձգվել են

      Սեղանի թենիսի սիրողական մրցաշարի արդյունքում Թեղուտի միջնակարգ դպրոցը 5,5 մլն դրամ կստանա

      Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահն այցելել է Վանաձորի թենիսի ակադեմիա

      Մադրիդ․ Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

      Պպատմության ամենաբարձր վարձատրվող մարզիկների տասնյակը

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

        Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

        🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

        Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

        Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

        Ըմբշամարտի ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը չի պայքարի բրոնզե մեդալի համար

        Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը հաղթեց Իսլամ Ալիևին․ նա կպայքարի բրոնզե մեդալի համար

        Արթուր Ալեքսանյանն այսօր ԵԱ-ում կպայքարի բրոնզե մեդալի համար

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          📷 Մեկնարկել է Արարատ Նազարբեկյանի գավաթ ձյուդոյի միջազգային մրցաշարը

          Յուրա Զալյանը՝ կարատեի ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

          Կարատեի ԵԱ․ Գոռ Ներսիսյանը՝ բրոնզե մեդալակիր

          Լուսանկարը՝ ՀՀ կառավարության ֆբ-ի

          📷 Երևանում կայացել է կարատեի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը

          Երևանում մուայթայի միջազգային մրցաշար է անցկացվել

          Երևանում կայանալիք կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնության պրոմո հոլովակը

          Անցկացվել է Երևանում կայանալիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունը

          Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ Աշխարհի գավաթի բացարձակ հաղթող

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            🎥 Նապոլին կարևոր միավորներ կորցրեց՝ ոչ-ոքի խաղալով Ջենոայի հետ

            Հանսի Ֆլիկը՝ Բարսելոնայի հաղթանակի և պաշտպանական խնդիրների մասին

            Ավելի շատ մտածում եմ չօգտագործված պահերի, քան խփած գոլերի մասին․ Ռաֆինյա

            Չպետք է մոռանալ, որ հինգ պաշտպան բացակայում էր․ Անչելոտի

            Յամալը մեկնաբանել է Ռեալի նկատմամբ տարած հաղթանակը

            🎥 Ինտերը 2 անպատասխան գնդակ ուղարկեց Տորինոյի դարպասը

            🎥 Մարտական ոչ-ոքի Էնֆիլդում․ Լիվերպուլ — Արսենալ՝ 2:2

            Հայտնի է, թե երբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Թենիս․ Ծաղկաձորում ITF-ի միջազգային մեծ մրցաշար կանցկացվի

              Քննադատելու փոխարեն, աշխատանք փնտրեք․ Օսական հրապարակում է արել

              Աշխարհի առաջին ռակետը՝ Մադրիդի մրցաշարի հաղթող

              Մադրիդի մրցաշարի այսօրվա հանդիպումները հետաձգվել են

              Սեղանի թենիսի սիրողական մրցաշարի արդյունքում Թեղուտի միջնակարգ դպրոցը 5,5 մլն դրամ կստանա

              Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահն այցելել է Վանաձորի թենիսի ակադեմիա

              Մադրիդ․ Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

              Պպատմության ամենաբարձր վարձատրվող մարզիկների տասնյակը

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

                Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

                🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

                Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

                Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

                Ըմբշամարտի ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը չի պայքարի բրոնզե մեդալի համար

                Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը հաղթեց Իսլամ Ալիևին․ նա կպայքարի բրոնզե մեդալի համար

                Արթուր Ալեքսանյանն այսօր ԵԱ-ում կպայքարի բրոնզե մեդալի համար

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  📷 Մեկնարկել է Արարատ Նազարբեկյանի գավաթ ձյուդոյի միջազգային մրցաշարը

                  Յուրա Զալյանը՝ կարատեի ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

                  Կարատեի ԵԱ․ Գոռ Ներսիսյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Լուսանկարը՝ ՀՀ կառավարության ֆբ-ի

                  📷 Երևանում կայացել է կարատեի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը

                  Երևանում մուայթայի միջազգային մրցաշար է անցկացվել

                  Երևանում կայանալիք կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնության պրոմո հոլովակը

                  Անցկացվել է Երևանում կայանալիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունը

                  Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ Աշխարհի գավաթի բացարձակ հաղթող

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Հակունա՜-մատատա՜․ Աֆրիկայում մեկնարկել է ֆուտբոլային տոնը

                  ArmSport-ի դիտակետում, Թոփ, Միջազգային ֆուտբոլ, ՖՈՒՏԲՈԼ
                  10.01.22 / 16:07
                  0

                  Հունվարի 9-ին մեկնարկեց այս տարվա ֆուտբոլային գլխավոր իրադարձություններից մեկը՝ Աֆրիկայի Ազգերի գավաթը։

                  2020 թվականին ամբողջ աշխարհում բռնկված կորոնավիրուսային համաճարակի պատճառով մրցաշարը հետաձգվել էր 2021 թվականի հունվար։ Հետագայում այն ​​կրկին հետաձգվեց՝ այս անգամ 2022 թվականի հունվար-փետրվար։ Հուսանք՝ մրցաշարի ընթացքում նոր դեպքեր չեն գրանցվի, և այն կկայանա առանց խաղերի հետաձգումների, և երկրպագուներն ու ֆուտբոլիստներն ամբողջությամբ կվայելեն այս տոնը։ Հատկանշական է, որ ինչպես Եվրո-2020-ը, որը կայացավ 2021 թվականին, այս մրցաշարը ևս կրելու է Աֆրիկայի Գավաթ-2021 անվանումը (չնայած անցկացվում է այս տարի)։

                  ⚽ Մրցաշարի մասին

                  Սա մրցաշարի 33-րդ խաղարկությունն է, որն անցկացվում է Կամերունում՝ հունվարի 9-ից փետրվարի 6-ը։ Աֆրիկայի Ազգերի գավաթի խաղարկությանը մասնակցում է 24 հավաքական, որոնք բաշխվել են 6 խմբերի՝ յուրաքանչյուրում 4 թիմ։ Յուրաքանչյուր խմբի լավագույն երկու թիմերը պայքարը կշարունակեն 1/8 եզրափակչում, որոնց կմիանան նաև խմբային փուլում լավագույն արդյունքներ գրանցած երրորդ տեղ զբաղեցրած 4 թիմեր։

                  Այս մրցաշարն առաջին անգամ անցկացվել է 1957 թվականին՝ Սուդանում։ Առաջին խաղարկությանը մասնակցել է երեք հավաքական՝ Սուդանը, Եթովպիան և Եգիպտոսը․ վերջինս էլ դարձել է մրցաշարի հաղթող։ Բոլորից հաճախ Աֆրիկայի գավաթակիր է դարձել հենց Եգիպտոսի հավաքականը․ «փարավոնները» լավագույնն են ճանաչվել մայցամաքում 7 անգամ։ Այս ռեկորդը դեռ անսասան կմնա, քանի որ տիտղոսների քանակով երկրորդ տեղում գտնվող Կամերունն ունի 5 գավաթ։ 4 անգամ գավաթակիր է դարձել Գանան, երեք անգամ՝ Նիգերիան։ Ամենից շատ մրցաշարին մասնակցել է կրկին Եգիպտոսի հավաքականը՝ 24 անգամ։ Այս տարվա խաղարկությունում կա երկու նորեկ՝ Կոմորներն ու Գամբիան։

                  2022թ մրցաշարը կանցկացվի 6 մարզադաշտում․ 2 մարզադաշտ գտնվում է Յաունեդում, մեկական՝ Դուալա, Լիմբե, Բաֆուսամ և Գարուա քաղաքներում։

                  ⚽ Մրցաշարի խնդիրների մասին․ Մրցաշարը՝ տրամպլին դեպի Եվրոպա

                  Եվրոպական թոփ առաջնությունների ակումբները ոչ այդքան մեծ խանդավառությամբ են սպասում Աֆրիկայի Ազգերի գավաթի խաղարկությանը։ Այս ժամանակահատվածում շատ թիմեր մոտ մեկ ամսով «կորցնում» են առանցքային ֆուտբոլիստների։ Օրինակ, «Լիվերպուլից» այս մրցաշարին մասնակցում են թիմի առաջատարներ Մանեն և Սալահը, «Նապոլին» ևս կորուստներ ունի՝ ի դեմս թիմի առաջատարներ Կուլիբալիի և Զամբո Անգիսայի։ Այդ իսկ պատճառով եվրոպական որոշ ակումբներ հաճախ իրենց բողոքն են արտահայտում այդ թեմայով, երբեմն, նույնիսկ փորձում են խոչընդոտել ֆուտբոլիստների՝ ազգային հավաքականի ճամբարին միանալուն։

                  «Ուոթֆորդի» պաշտպան և Նիգերիայի հավաքականի ավագ Ուիլյամ Տրոստ-Էկոնգը մեկնաբանել է Աֆրիկայի գավաթի հետ կապված վերը նշված խնդիրները․ «Աֆրիկայի գավաթին պետք է մեծ հարգանքով վերաբերվել: Չեմ կարծում, որ խնդիրներ են եղել, թե արդյոք ֆուտբոլիստները կմեկնեն հավաքականներ՝ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար։ Երբեմն մարդիկ չեն հասկանում, թե ինչու է անցկացվում Աֆրիկայի գավաթը։ Աֆրիկայի գավաթը նույն մակարդակի վրա է, ինչ Աշխարհի առաջնությունն ու Եվրոպայի առաջնությունը։ Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն խաղացողներից շատերը աֆրիկացիներ են: Մրցաշարը, որում նրանք կներկայացնեն իրենց ազգային հավաքականները, հետաքրքիր կլինի»։

                  Մյուս խնդիրներից մեկն արդեն բոլորիս «զզվեցրած» COVID-ն է։ Օրինակ, «Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի թեստը ևս դրական է եղել, երբ նա ժամանել է հավաքականի ճամբար՝ Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը մասնակցելու համար։ Հարկ է նշել, որ լուրը տարածվել է այն բանից հետո, երբ Գաբոնի հավաքականի խաղացողին նկատել են Դուբայում կազմակերպված երեկույթի ժամանակ։ Այսպիսով, Կամերունում կայանալիք մրցաշարի մեկնարկին Գաբոնի հավաքականը կմնա առանց ավագի և առաջատարի։ Բացի Օբայից, վարակակիրների թվում են նաև մի շարք այլ ֆուտբոլիստներ։

                  Մրցաշարի կազմակերպիչները նույնիսկ փոփոխություններ են մտցրել կանոնակարգում կորոնավիրուսային համաճարակի պատճառով։ Եթե թիմի բոլոր երեք դարպասապահները վարակվեն COVID-ով, ապա դարպասում կկանգնի մյուս դիրքերում հանդես եկող ֆուտբոլիստներից մեկը։

                  Այս մրցաշարի դրական կողմերից մեկն աֆրիկացի ֆուտբոլիստների «ցուցահանդեսն» է։ Բազմաթիվ տաղանդավոր ֆուտբոլիստներ, ովքեր հանդես են գալիս աֆրիկյան կամ եվրոպական ոչ թոփ առաջնություններում, հնարավորություն են ստանում իրենց լավագույն որակները դրսևորել այս մրցաշարում։ Շատ խաղացողներ այս մրցաշարում հնարավորություն են ստանում բարեկեցիկ կյանք «դասավորելու»՝ տեղափոխվել եվրոպական ուժեղ առաջնություններ, որտեղ ստանում են բավականին բարձր աշխատավարձ, ինչու ոչ՝ նաև կրթություն, որի շնորհիվ փոխվում է ոչ միայն ֆուտբոլիստների ապրելակերպը, այլ նաև նրանց ընտանիքների և մերձավորների։ Վերջերս Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ընտրված Սամուել Էտո’Օ-ն, ով, ի դեպ, մրցաշարի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է 18 գոլով, խոսել է աֆրիկացի ֆուտբոլիստների մասին․ «Աֆրիկացի ֆուտբոլիստներն ավելի քան տաղանդավոր են՝ համեմատած եվրոպացիների։ Այստեղ խնդիրն այլ է, եվրոպացի պատանիները հասկանում են, որ ֆուտբոլ խաղալուն զուգահեռ հարկավոր է կրթվել, ինչն Աֆրիկայում մեղմ ասած բացակայում է»։

                  ⚽ Մասնակիցները

                  Օմիկրոնի շտամի տարածման կապակցությամբ, որն, ի դեպ, առաջին անգամ հայտնաբերվել է հենց Աֆրիկայում,  թիմերի հայտերն ընդլայնվել են սովորական 23-ից մինչև 28 խաղացող: Ինչ վերաբերում է եվրոպական թոփ լիգաներին, ապա խաղացողների մեծ մասը ներկայացնում են ֆրանսիական Լիգա 1-ի և Պրեմիեր լիգայի ակումբները։

                  Լիգա 1
                  Ընդհանուր առմամբ՝ 56 խաղացող։ Ամենամեծ ներկայացուցչությունն ունեն Մեց (7 խաղացող), Նանտ և Սենտ Էտյեն (5 խաղացող) ակումբները։

                  ԱՊԼ
                  Ընդհանուր առմամբ՝ 32 խաղացող։ Ամենամեծ ներկայացուցչությունը՝ Արսենալ (5 խաղացող), Ուոթֆորդ և Լեսթեր (4-ական խաղացող)։

                  Ա Սերիա
                  Ընդհանուր առմամբ՝ 14 խաղացող։ Ամենամեծ ներկայացուցչությունը՝ Միլան (3 խաղացող), Նապոլի, Ռոմա, Սասուոլո (2-ական խաղացող)

                  Լա լիգա
                  Ընդհանուր առմամբ՝ 10 խաղացող։ Ամենամեծ ներկայացուցչությունը՝ «Վիլյառեալ» (4 խաղացող), «Սևիլիա» (3 խաղացող)

                  Բունդեսլիգա
                  Ընդհանուր առմամբ՝ 5 խաղացող։ Ամենամեծ ներկայացուցչությունը՝ Մյունխենի «Բավարիա» և Լևերկուզենի «Բայեր» (2 խաղացող)

                  Ի դեպ, ունենք նաև մեկ մասնակից Հայաստանի Պրեմիեր Լիգայից, ում կանդրադառնանք քիչ հետո։

                  Այս խմբում արդեն կայացել են առաջին տուրի հանդիպումները։ Խաղարկության անդրանիկ խաղում Կամերունի հավաքականը 2-1 հաշվով հաղթեց Բուրկինա Ֆասոյին։ Բուրկինա Ֆասոյի հավաքականի կազմում 71-րդ րոպեին փոխարինման մտավ այս մրցաշարում ՀՊԼ-ի միակ ներկայացուցիչ՝ «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Զաքարիա Սանոգոն։ Կաբո Վերդեի հավաքականը 1-0 հաշվով հաղթեց Եթովպիայի ընտրանուն։ Ամենայն հավանականությամբ, մրցաշարի տանտերերն առանց դժվարության դուրս կգան այս խմբից, և նրանց կարելի է համարել նաև մրցաշարի, իհարկե, ոչ ամենաակնհայտ, բայց ֆավորիտներից մեկը։ Երկրորդ տեղի համար կպայքարեն Բուրկինա Ֆասոն և Կաբո Վերդեն, իսկ Եթովպիան․․․ անցանք (գրեթե բոլոր խաղացողները ներկայացնում են հայրենի լիգան)։

                  🇨🇲 Կամերուն

                  Գլխավոր աստղերը՝ Անդրե Օնանա («Այաքս»), Զամբո Անգիսա («Նապոլի»), Շուպո-Մոտինգ («Բավարիա»), Տոկո Էկոմբի («Լիոն»)
                  Ով կարող է դառնալ մրցաշարի բացահայտումը՝ Սամուել Գուե («Մեխելեն»), Նուհու Տոլո («Սիեթլ»)

                  🇨🇻 Կաբո Վերդե

                  Գլխավոր աստղերը՝ Գարի Ռոդրիգեշ («Օլիմպիակոս»), Ռայան Մենդեշ («Ան-Նասր»), Ժուլիու Տավարեշ («Ալ-Ֆեյսալի»)
                  Ով կարող է դառնալ մրցաշարի բացահայտումը՝ Կեննի Սանթոս («Օստենդե»)

                  🇧🇫 Բուրկինա Ֆասո

                  Գլխավոր աստղերը՝ Բերտրան Տրաորե («Ասթոն Վիլա»), Էդմոն Տապսոբա («Բայեր»)
                  Ով կարող է դառնալ մրցաշարի բացահայտումը՝ Էդմոն Տապսոբա («Բայեր»)

                  🇪🇹 Եթովպիա

                  Գլխավոր աստղերը՝ Շիմելիս Բեկելե («Էլ-Գունա»), Գետան Կեբեդե («Ուոլկիտե Սիթի»)
                  Ով կարող է դառնալ մրցաշարի բացահայտումը՝ Աբուբեկեր Նասիր («Էֆիոպիան Կոֆի»)

                  Այս խմբում, և, ընդհանրապես, մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկը Սենեգալն է՝ Մանեի, Մենդիի և Կուլիբալիի գլխավորությամբ։ Դժվար թե մյուս երեք թիմերը կարողանան այս խմբում խառնել սենեգալցիների խաղաքարտերը, իսկ ահա երկրորդ տեղի համար պայքարում առավելությունը կտայի գվինեացիներին։ Նշենք, որ Մալավիի հավաքականի ֆուտբոլիստների ճնշող մեծամասնությունը հանդես է գալիս աֆրիկյան ակումբներում։

                  🇸🇳 Սենեգալ

                  Գլխավոր աստղերը՝ Սադիո Մանե («Լիվերպուլ»), Էդուար Մենդի («Չելսի»), Կալիդու Կուլիբալի («Նապոլի»), Իդրիսա Գեյե (ՊՍԺ), Իսմաիլա Սարր («Ուոթֆորդ»)
                  Ով կարող է դառնալ մրցաշարի բացահայտումը՝ Բամբա Դյենգ («Մարսել»), Պապ Սարր («Մեց»)

                  🇬🇳 Գվինեա

                  Գլխավոր աստղերը՝ Նաբի Կեյտա («Լիվերպուլ»), Ամադու Դիավարա («Ռոմա»)
                  Ով կարող է դառնալ մրցաշարի բացահայտումը՝ Ագիբու Կամարա («Օլիմպիակոս»)

                  🇿🇼 Զիմբաբվե

                  Գլխավոր աստղերը՝ Տինո Կադեվերե («Լիոն»)
                  Ով կարող է դառնալ մրցաշարի բացահայտումը՝ Ջորդան Զեմուրա («Բորնմութ»)

                  🇲🇼 Մալավի

                  Գլխավոր աստղերը՝ Լիմբիկանի Մվազա («Ամազուլու»), Գաբադինո Մանգո («Օրլանդո Պայրենտս»)
                  Ով կարող է դառնալ մրցաշարի բացահայտումը՝ Ֆրանսիսկո Մադինգա («Դիլա»)

                  Այս խումբն ամենաանկանխատեսելիներից է։ Ակնհայտ ֆավորիտ են թվում Գանան և Մարոկկոն։ Վերջիններիս կազմից բացակայում են Հակիմ Զիեշն ու Մազրաուին՝ գլխավոր մարզիչ Հալիլովիչի հետ կոնֆլիկտի պատճառով։ Գաբոնը ևս կարող էր փլեյ-օֆֆի ուղեգրի հավակնորդ համարվել, եթե չլիներ թիմում կորոնավիրուսի բռնկումը (վերևում արդեն անդրադարձել ենք այս թեմային)։ Կոմորները մրցաշարի նորեկներից մեկն են, և, ամենայն հավանականությամբ, այս անգամ նրանք կբավարարվեն միայն հյուրի կարգավիճակով։

                  🇬🇭 Գանա

                  Գլխավոր աստղերը՝ Ջորդան Այու («Քրիսթալ Փելաս»), Անդրե Այու («Ալ-Սադդ»), Թոմաս Պարտի («Արսենալ»), Ջոնաթհան Մենսա («Կոլամբուս»), Դանիել Ամարտի («Լեսթեր»)
                  Ով կարող է դառնալ մրցաշարի բացահայտումը՝ Կամալդին Սուլեմանա («Ռեն»), Մոհամեդ Կուդուս («Այաքս»)

                  🇲🇦 Մարոկկո

                  Գլխավոր աստղերը՝ Յասին Բունու («Սևիլյա»), Էն-Նեսերի («Սևիլյա»), Մունիր էլ Հադադի («Սևիլյա»), Աշրաֆ Հակիմի (ՊՍԺ), Ռոմեն Սայս («Վուլվերհեմփթոն»)
                  Ով կարող է դառնալ մրցաշարի բացահայտումը՝ Նայեֆ Ագերդ («Ռեն»)

                  🇬🇦 Գաբոն

                  Գլխավոր աստղերը՝ Օբամեյանգ («Արսենալ»), Մարիո Լեմինա («Նիցցա»), Շուպո-Մոտինգ («Բավարիա»), Տոկո Էկամբի («Լիոն»)
                  Ով կարող է դառնալ մրցաշարի բացահայտումը՝ Էնեմե Էլլա («Բրայթոն»)

                  🇰🇲 Կոմորներ

                  Գլխավոր աստղերը՝ Բեն Նաբուան («Ցրվենա Զվեզդա»)
                  Ով կարող է դառնալ մրցաշարի բացահայտումը՝ Իյադ Մոհամեդ («Օսեր»)

                  Եվս մեկ խումբ՝ երկու ակնհայտ ֆավորիտներով։ Թե՛ Եգիպտոսի հավաքականը՝ ֆանտաստիկ մարզավիճակում գտնվող Սալահի գլխավորությամբ, թե՛ Նիգերիայի ամուր հավաքականը՝ չնայած Օսիհմենի բացակայության, ով վնասվածք ունի, մրցաշարի գլխավոր ֆավորիտների ցուցակում են։ Գվինեա-Բիսաուն և Սուդանն այս հավաքականների ներկայությամբ ավելորդ են թվում, բայց չմոռանանք՝ սա Աֆրիկան է, և այստեղ ամեն ինչ հնարավոր է։

                  🇪🇬 Եգիպտոս

                  Գլխավոր աստղերը՝ Մոհամեդ Սալա («Լիվերպուլ»), Մոհամեդ Էլ-Նենի («Արսենալ»), Մահմուդ Հասան («Ասթոն-Վիլա»)
                  Ով կարող է դառնալ մրցաշարի բացահայտումը՝ Ռամադան Սոբհի («Պիրամիդս»)

                  🇳🇬 Նիգերիա

                  Գլխավոր աստղերը՝ Տրոստ-Էկոնգ («Ուոթֆորդ»), Ալեքս Իվոբի («Նապոլի»), Վիլֆրեդ Նդիդի («Լեսթեր»), Կելեչի Իհեանաչո («Լեսթեր»), Օդիոն Իգալո («Ալ-Շաբաբ»)
                  Ով կարող է դառնալ մրցաշարի բացահայտումը՝ Սամուել Չուկվուեզե («Վիլյառեալ»), Ֆրանկ Օնիեկա («Բրենթֆորդ»)

                  🇬🇼 Գվինեա-Բիսաու

                  Գլխավոր աստղերը՝ Ֆրեդերիկ Մենդի («Վիտորիա»), Պելե («Մոնակո»)
                  Ով կարող է դառնալ մրցաշարի բացահայտումը՝ Ալֆա Սեմեդու («Վիտորիա»)

                  🇸🇩 Սուդան

                  Գլխավոր աստղերը՝ Մոհամեդ Աբդելրահման («Ալ-Հիլալ»․ Սուդան)
                  Ով կարող է դառնալ մրցաշարի բացահայտումը՝ Մուսթաֆա Ալֆադնի («Ալ-Հիլալ»․ Սուդան)

                  E խմբում ևս ֆավորիտները երկուսն են՝ Կոտ դ’Իվուարն ու Ալժիրը։ Վերջինս ամենակայուն խաղ ցուցադրող հավաքականներից մեկն է՝ մի շարք վառ արտահայտված առաջատարներով, իսկ իվուարցիները, հավանաբար, ամենաուժեղ կազմ ունեցող թիմերից մեկն է այս մրցաշարում։ Կոտ դ’Իվուարը, որը սենսացիոն կերպով դուրս մնաց ԱԱ-2022 ուղեգրի համար պայքարից աֆրիկյան գոտում, կփորձի ամեն գնով հաջողության հասնել այս մրցաշարում․․․ այնպես որ՝ պետք է ուշադիր հետևենք այս թիմի արկածներին Աֆրիկայի Գավաթի խաղարկությունում․․․ թե՜ժ է լինելու։

                  🇨🇮 Կոտ դ’Իվուար

                  Գլխավոր աստղերը՝ Ժերեմի Բոգա («Սասուոլո»),Նիկոլա Պեպե («Արսենալ»), Վիլֆրեդ Զահա («Քրիսթալ Փելաս»), Սեբաստիան Ալլե («Այաքս»), Ֆրանկ Կեսիե («Միլան»), Էրիկ Բայի (ՄՅՈՒ), Ժան Սերի («Ֆուլհեմ»), Սերժ Օրյե («Վիլյառեալ»)
                  Ով կարող է դառնալ մրցաշարի բացահայտումը՝ Օդիլիոն Կոսսունու («Բայեր»), Իբրահիմ Սանգարե (ՊՍՎ)

                  🇩🇿 Ալժիր

                  Գլխավոր աստղերը՝Ռիյադ Մարես («Մանչեսթեր Սիթի»), Իսմաիլ Բեննասեր («Միլան»), Սաիդ Բենրահմա («Վեսթ-Հեմ»), Իսլամ Սլիմանի («Լիոն»), Բագդադ Բունեջա («Ալ-Սադդ»)
                  Ով կարող է դառնալ մրցաշարի բացահայտումը՝ Ամին Ամուրա («Լուգանո»)

                  🇬🇶 Հասարակածային Գվինեա

                  Գլխավոր աստղերը՝ Էմիլիո Նսուե (ազատ գործակալ)
                  Ով կարող է դառնալ մրցաշարի բացահայտումը՝ Լուիս Նլավո («Բրագա»)

                  🇸🇱 Սիերա Լեոնե

                  Գլխավոր աստղերը՝ Կեի Կամարա (ՀԻՖԿ), Ումարու Բանգուրա («Քսամաքս»)
                  Ով կարող է դառնալ մրցաշարի բացահայտումը՝ Մուսթաֆա Բունդյու («Օրհուս»)

                  Եվ ահա վերջին՝ F խումբը։ Այստեղ Թունիսի հավաքականը պետք է որ ոչ մի խնդիր չունենա փլեյ-օֆֆ դուրս գալու կապակցությամբ։ Գլխավոր մրցակիցը Մալիի ընտրանին է, որն, իմ կարծիքով, այս մրցաշարի գլխավոր անակնկալներից մեկը կարող է դառնալ․ այս թիմում տաղանդավոր և հրաշալի մարզավիճակում գտնվող ֆուտբոլիստներից կազմված կորիզ է ձևավորվել։ Իսկ համեստ Մավրիտանիան և մրցաշարի նորեկ Գամբիան այս մրցաշարի աութսայդերներից են և սպասել այս թիմերից ինչ-որ սխրագործությունների․․․ չնայած, ո՞վ գիտի․․․ այս թիմերն արդեն իսկ հասել են եզրափակիչ փուլ, չէ՞, ինչո՞ւ չշարունակել զարմացնել բոլորիս․․․

                  🇹🇳 Թունիս

                  Գլխավոր աստղերը՝ Ալի Մալուլ («Ալ-Ահլի»), Վահբի Հազրի («Սենտ-Էտյեն») Յուսեֆ Մսակնի («Ալ-Արաբի»)
                  Ով կարող է դառնալ մրցաշարի բացահայտումը՝ Հանիբալ Մեժբրի (ՄՅՈՒ), Օմար Ռեկիկ («Արսենալ»)

                  🇲🇱 Մալի

                  Գլխավոր աստղերը՝ Ադամա Տրաորե («Շերիֆ»), Կալիֆա Կուլիբալի («Նանտ»), Մուսա Ջենեպո («Սաութհեմփթոն»), Մուսա Դումբիա («Ռեյմս»), Ամադու Այդարա («ՌԲ Լայպցիգ»), Դիադի Սամասեկու («Հոֆենհայմ»), Իվ Բիսումա («Բրայթոն»)
                  Ով կարող է դառնալ մրցաշարի բացահայտումը՝ Մոհամեդ Կամարա («ՌԲ Զալցբուրգ»), Մամադու Ֆոֆանա («Ամյեն»)

                  🇬🇲 Գամբիա

                  Գլխավոր աստղերը՝ Ասան Սիսեյ («Ցյուրիխ»), Մուսա Բարոու («Բոլոնիա»), Օմար Կոլլի («Սամպդորիա»)
                  Ով կարող է դառնալ մրցաշարի բացահայտումը՝ Էբրիմա Կոլլի («Սպեցիա»), Էբրիմա Դարբո («Ռոմա»)

                  🇲🇷 Մավրիտանիա

                  Գլխավոր աստղերը՝ Ալի Աբեյդ («Վալենսիեն»)
                  Ով կարող է դառնալ մրցաշարի բացահայտումը՝ Աբդուլկադեր Տիամ («Բուլյոն»)


                  Եվ վերջում, վերհիշենք հանրահայտ մուլտֆիլմի ոչ պակաս հայտնի երգը․

                  «Հակունա՜-մատատա՜
                  Ի՜նչ հրաշալի արտահայտություն։
                  Հակունա՜-մատատա՜
                  Սա անվերջանալի խելագարություն է․․․

                  Դա նշանակում է, որ մի անհանգստացեք,
                  Մինչև ձեր օրերի ավարտը,
                  Սա մեր անհոգ փիլիսոփայությունն է,
                  Հակունա՜-մատատա՜․․․»

                  Եվ իսկապես, Աֆրիկայի գավաթը խոստանում է լինել շատ վառ, հետաքրքիր իրադարձություններով լեցուն, խելագար՝ իր յուրօրինակ խաղային փիլիսոփայությամբ․․․ Մնում է միայն՝ COVID-ը «համը չհանի»․․․ Վայելե՛ք ֆուտբոլը, առողջ եղեք․․․ Հակունա՜-մատատա՜․․․

                  Վար Բաբայան

                   

                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  🎥 Նապոլին կարևոր միավորներ կորցրեց՝ ոչ-ոքի խաղալով Ջենոայի հետ

                  12.05.25

                  Հանսի Ֆլիկը՝ Բարսելոնայի հաղթանակի և պաշտպանական խնդիրների մասին

                  12.05.25

                  Ավելի շատ մտածում եմ չօգտագործված պահերի, քան խփած գոլերի մասին․ Ռաֆինյա

                  11.05.25

                  Չպետք է մոռանալ, որ հինգ պաշտպան բացակայում էր․ Անչելոտի

                  11.05.25

                  ԼՐԱՀՈՍ

                  🎥 Նապոլին կարևոր միավորներ կորցրեց՝ ոչ-ոքի խաղալով Ջենոայի հետ

                  00:58 / 12.05.25

                  Հանսի Ֆլիկը՝ Բարսելոնայի հաղթանակի և պաշտպանական խնդիրների մասին

                  00:20 / 12.05.25

                  Ավելի շատ մտածում եմ չօգտագործված պահերի, քան խփած գոլերի մասին․ Ռաֆինյա

                  23:50 / 11.05.25

                  Չպետք է մոռանալ, որ հինգ պաշտպան բացակայում էր․ Անչելոտի

                  23:15 / 11.05.25

                  Յամալը մեկնաբանել է Ռեալի նկատմամբ տարած հաղթանակը

                  22:35 / 11.05.25

                  🎥 Ինտերը 2 անպատասխան գնդակ ուղարկեց Տորինոյի դարպասը

                  22:13 / 11.05.25

                  🎥 Մարտական ոչ-ոքի Էնֆիլդում․ Լիվերպուլ — Արսենալ՝ 2:2

                  21:28 / 11.05.25

                  Հայտնի է, թե երբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը

                  21:00 / 11.05.25

                  Վերլուծություն կանենք․ Սպերցյանը՝ ԲԿՄԱ-ից կրած պարտության մասին

                  20:35 / 11.05.25

                  🎥 Մբապեի հեթ-տրիկը չբավականացրեց․ Կապտանռնագույններն ուժեղ էին սերուցքայիններից՝ 4:3

                  20:21 / 11.05.25

                  🎥 Ալոնսոյի վերջին խաղը Բայ Արենայում․ Բայերը պարտվեց Դորտմունդի Բորուսիային

                  19:34 / 11.05.25

                  🎥 ԵԼ-ի եզրափակիչի մասնակիցները պարտվեցին ԱՊԼ-ի հերթական տուրում

                  19:23 / 11.05.25

                  🎥 Գոլային հրավառություն առաջին խաղակեսում․ Բարսելոնա — Ռեալ՝ 4:2

                  18:59 / 11.05.25

                  Համբուրգի հաջողության գինը․ տասնյակ երկրպագուներ տուժել են Բունդեսլիգա վերադառնալու տոնախմբությունից

                  18:27 / 11.05.25

                  Դեբոշ Սևիլյայում․ ակումբը պահանջել է իրավապահ մարմիններից ձերբակալել անկարգներին

                  17:48 / 11.05.25

                  Ալոնսոն հեռանում է Բայերից․ Ո՞վ կգլխավորի թիմը

                  17:41 / 11.05.25

                  Լուսանկարը՝ ՖԱ Ուրարտու

                  🎥 Ուրարտուն հաղթեց ԲԿՄԱ-ին

                  17:22 / 11.05.25

                  🎥 Նյուքասլը սեփական հարկի տակ հաղթեց Չելսիին

                  17:00 / 11.05.25

                  Բարսելոնա — Ռեալ․ մեկնարկային կազմեր

                  16:30 / 11.05.25

                  Հաուն կլքի՞ Նյուքասլը․․․ Ակումբը գլխավոր մարզչի նոր թեկնածու ունի

                  16:07 / 11.05.25

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Լիվերպուլ, նա-նա-նա-նա․․․ Բարև՝ 20․ Գլխավոր հերոսները, հաջողության գրավականը և ֆանտաստիկ մթնոլորտ Էնֆիլդում

                  21:45 / 28,04,25

                  Կարդալ ավելին

                  Հեքիաթը շարունակվում է․․․ Ռեքսհեմը դուրս եկավ Չեմպիոնշիփ, Ռայան Ռեյնոլդսի ակումբը յուրահատուկ ռեկորդ է գրանցել

                  23:41 / 26,04,25

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Անգլիա

                  Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը հաղթել է շախմատի մրցաշարում՝ ստանալով 15000 ֆունտ մրցանակ

                  22:08 / 05.05.25

                  Կարդալ ավելին

                  OnlyFans-ի աստղին արգելել են մուտք գործել Նոթինգհեմի մարզադաշտ

                  15:45 / 02.05.25

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.